Շոյգուի դեմ մահափորձը կանխվել է
Կանխվել է Սերգեյ Շոյգուի դեմ մահափորձը
18 ՆՈՅ 2025 06:12
Կանխվել է Սերգեյ Շոյգուի դեմ մահափորձը

Կանխվել է Սերգեյ Շոյգուի դեմ մահափորձը

18 ՆՈՅ 2025 06:12
Ուկրաինական հատուկ ծառայությունները մահափորձ են նախապատրաստել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի դեմ Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Ըստ տեղեկությունների՝ սպանությունը ծրագրվել էր իրականացնել այն ժամանակ, երբ Շոյգուն այցելելու էր իր հարազատների գերեզմաններին։ Պայթուցիկ սարքը նախատեսվում էր գործի դնել գերեզմանի վրա դրված ծաղկամանի մեջ քողարկված տեսախցիկի միջոցով։
Ահաբեկչությունը կանխվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցների կողմից։
Նոյեմբերի 14-ին ԱԴԾ-ն հայտնել է հանցագործության նախապատրաստմանը մասնակցած երեք կասկածյալի ձերբակալության մասին։ Ձերբակալվածների թվում են ռուսաստանցի ամուսնական զույգ և Կենտրոնական Ասիայի երկրներից մեկից ժամանած միգրանտ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար